Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:
Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայ խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։