Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1928 նոր դեպք, բուժվել է 604 մարդ՝ տեղեկացնում է stopcov.ge կայքը:
Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28431 դեպք, բուժվածների ընդհանուր թիվը 10767 է:
Մեկ օրում արձանագրվել է մահվան 8 դեպք: Համավարակի սկզբից մինչև օրս գրանցվել է մահվան 201 դեպք:
Կարանտինային ռեժիմում գտնվում է 4112 մարդ, հիվանդանոցներում ՝ 3766, քովիդ հյուրանոցներում ՝ 2286 մարդ:
Երեկ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1941 նոր դեպք: