![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/BA0F9E95-1341-4A03-BC12-81918855330A_cx0_cy7_cw0_w1200_r1.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կրկնել է, որ լավ կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոգեբույժի մոտ հետազոտություն անցնի։
Թուրքիայի նախագահը նշել է․ «Մակրոնն օր ու գիշեր Էրդողանի մասին մտքերով է տարված, այդ պատճառով նրան իսկապես անհրաժեշտ է ենթարկվել հոգեբանական հետազոտության»։
Հիշեցնենք, որ նախկինում արված նմանատիպ հայտարարությունն արդեն պատճառ էր դարձել, որ Ֆրանսիան հետ կանչի Թուրքիայից իր դեսպանին։