
Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարկվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։
Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։