Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պեետական ծառայությունից։
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։
Մարդկային կորուստներ չկան։