Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին Թրամփն ասել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում:
«Հայերն անհավանական մարդիկ են, նրանք սաստիկ ուժով կռվում են, և դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել, որովհետև գիտեք, որ հայերը դժվարությունների մեջ են: Երեկ Օհայոյում ես տարբեր կանգառներ ունեցա: Այնտեղ հայերի մեծ խումբ կար՝ իրենց դրոշներով և ոգով: Եվ խնդիրներները, որ նրանք ունեն՝ մահերը, մարտերը և մնացածը… ամեն ինչ լավ է լինելու, ես դա անվանում եմ հեշտ դեպք: Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին, հայեր: Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել»,- ասել է Թրամփը:
Մանրամասները՝ տեսանյութում