ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վազգեն Սարգսյանից մինչև շարքային զինծառայողներ. ովքեր են մինչ այժմ արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմն առանձնացավ զինվորների, հրամանատարների բազմաթիվ հերոսություններ, որոնց մասին դեռ շատ կգրվի, կխոսվի։ Եվ հենց այդ հերոսությունների շնորհիվ մինչ այս պահն արդեն բազմաթիվ զինվորականներ արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման։

Նախ նշենք, որ Արցախի հերոսն Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում է, որը շնորհվում է Արցախի նախագահի կողմից: Կոչմանն արժանացած անձանց տրվում է «Ոսկե արծիվ» շքանշան։

«Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։

Նախ նշենք, որ մինչ այս պատերազմը 29 անձ ուներ Արցախի հերոսի կոչում, որից երկուսին՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանին եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին պարգեւները տրվել էին այս տարի։

Այսպիսով, մինչ 2020 թվականի պատերազմն Արցախի հերոսի կոչման էին արժանացել նաեւ՝

Սամվել Բաբայանը,

Վազգեն Սարգսյանը,

Աշոտ Ղուլյանը,

Մոնթե Մելքոնյանը,

Սեյրան Օհանյանը,

Ռոբերտ Քոչարյանը,

Քրիստափոր Իվանյանը,

Մանվել Գրիգորյանը,

Սամվել Կարապետյանը,

Սերժ Սարգսյանը,

Պետրոս Ղևոնյանը,

Յուրա Պողոսյանը,

Մովսես Հակոբյանը,

Վիտալի Բալասանյանը,

Գեորգի Գասպարյանը,

Վահագն Վարդեւանյանը,

Զորի Բալայանը,

Արշավիր Ղարամյանը,

Արկադի Ղուկասյանը,

Արկադի Տեր-Թադեւոսյանը,

Շահեն Մեղրյանը,

Պարգև Սրբազանը,

Ռոբերտ Աբաջյանը,

Արթուր Աղաբեկյանը,

Ժաննա Գալստյանը,

Լեոնիդ Ազգալդյանը,

Վլադիմիր Բալայանը։

Իսկ այս մարտական գործողությունների ընթացքում արդեն այդ կոչմանն արժանացել է 10 անձ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ «արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը, ում զինվորական կենսագրությունը շարունակում է հերոսականության նոր դրվագներով հարստանալ սեպտեմբերի 27-ից սկսած ու շարունակվող մարտական գործողությունների ընթացքում», պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման։ Նա առաջին պարգևատրվածն էր։

Մի քանի օր անց «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին  շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝  «Ոսկե արծիվ» շքանշան։

Երեկ էլ  Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանն արժանացան այդ կոչմանը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս