Մոսկվան Թուրքիային կոչ է անում իր հեղինակությունն օգտագործել կրակի դադարեցմանը հասնելու եւ բանակցություններ սկսելու համար, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան 11 ժամ բանակցություններ են եղել իր մասնակցությամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:
«Թուրք գործընկերներիս կոչ եմ անում նպատակուղղված օգտագործել իր հեղինակությունը՝ այդ գիշը պահպանելու համար», – հայտարարել է Լավրովը: