Այժմ էլ ԱՄՆ-ն է, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ փորձ անում հումանիտար հրադադարի հաստատման հասնել։ Մի քանի դիտարկում է պետք անել Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից․
Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ խոսվում էր հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմի մասին, իսկ հոկտեմբերի 25-ի հայտարարության մեջ նշվում է հետաքննության մոնիտորինգի պարամետրերի մասին։
Հայտարարությունից հստակ հասկացվում է, որ նախ հաստատվելու է հրադադար, հետո նոր մեկնարկեն բովանդակային հարցերի քննարկումները։ Սուբստանտիվ բանակցություններ մեկնարկելու մասին խոսելիս հղում է կատարվում հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը, որտեղ ամրագրվել է, որ դրանք պետք է ընթանան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո և կառուցվեն կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, այն է՝ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունն ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը։ Բանակցային ֆորմատը պետք է անփոփոխ մնա։
Ավելին, հոկտեմբերի 29-ին նախատեսվում է նախարարների նոր հանդիպում, որտեղ պետք է քննարկվեն, համաձայնեցվեն և սկսեն իրականացվել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Իրականացման ժամանակացույցն էլ պետք է համաձայնեցվի։
Երեկ տարածված հայտարարության մեջ ասվում էր․ «Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են մարդասիրական հրադադարի անհապաղ իրագործումը, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի հնարավոր չափանիշները, համապարփակ լուծման հիմնական առարկայական տարրերի քննարկման նախաձեռնումը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն: Համանախագահները և ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին՝ քննարկելու և համաձայնության հասնելու, սկսելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ընդունված հիմնական սկզբունքների համապատասխան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերի իրագործումը, որի ժամանակացույցը պետք է համաձայնեցվի»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: