«Ճանաչեք Արցախի անկախությունը», «Կույր մի եղեք», «Մենք խաղաղություն ենք ուզում» վանկարկումներով արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակցիա են անում ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի դիմաց։
«Մենք պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ , պահանջում ենք, որպեսզի հավասարության նշան չդնեք այն ամենի նկատմամբ ինչ կատարվում է Արցախում եւ որպեսզի մենք ունենանք ապրելու ու արարելու իրավունք՝ մեր հողում»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։