ԱԺ-ում խորհրդի նիստ է հրավիրվել, ինչ որոշում կկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 16.00-ին նախատեսված է խորհրդարանում անցկացնել խորհրդի նիստ, որը պետք է հաստատի վաղը սպասվող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանը կրկին հագեցած օրակարգ չի ունենալու, քանի որ պատերազմական դրությունով պայմանավորված շատ պատգամավորներ Արցախ են մեկնել եւ ամենակարեւորն այն է, որ որոշում կա, ԱԺ-ում նիստ հրավիրել բացառապես այն ժամանակ, երբ հրատապ հարց կառաջանա:

Իսկ վաղը խորհրդարանը ընդամենը մի քանի երկրորդ ընթերցմամբ հարց կհաստատի, քանի որ այս պահի դրությամբ հրատապ հարց չկա օրակարգում: Նշենք նաեւ, որ կորոնավիրուսը «հասել » է խորհրդարան եւ պատգամավորներ կան, ովքեր արդեն վարակվել են ու բուժում են ստանում, ինչի պատճառով էլ նաեւ խորհրդարան չեն ներկայանում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս