Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և ելնելով ռազմական դրության պայմաններում աշխատողների վարձատրության հետ կապված հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությունից՝ Արցախի Հանրապետության կառավարությունը սույն թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է «Ռազմական դրության ժամանակահատվածում աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման մասին» N 553-Ն որոշումը։
Ըստ որոշման՝ Արցախի Հանրապետության տարածքից դուրս եկած՝
ա. ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցներին փաստացի աշխատած օրերի հաշվարկով վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, իսկ չաշխատած օրերի համար վճարվում է սույն կետիբ ենթակետում նշված փոխհատուցումը՝ չաշխատած օրերի համամասնությամբ.
բ. չաշխատած աշխատակիցներին վճարվում է 100 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում (բժշկական համակարգի աշխատողներին վճարվում է 68 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում), բացառությամբ այն աշխատակիցների, որոնց առձեռն ստացվող եկամուտը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը: Վերջիններիս վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով: