Էրդողանը թուրքերին կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր թուրքերին կոչ է արել ֆրանսիական ապրանքներ չգնել։ Էրդողանը շարունակել է սուր քննադատության ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, գրում է Reuters-ը։ Ավելի վաղ էրդողանը հայտարարել էր, թե Մակրոնը մահմեդականների հետ խնդիրներ ունի ու պետք է «մտավոր առողջության ստուգում անցնի»։

Այս հայտարարությունից հետո Ֆրանսիան Անկարայից հետ է կանչել իր դեսպանին, սակայն Էրդողանը շարունակել է նման մեկնաբանություններ անել նաև հաջորդ օրը։ Այսօր ևս Անկարայում ելույթի ժամանակ նա անդրադարձել է Ֆրանսիային։




Լրահոս