ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԽՑԻՑ ԵՎ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՆԿԱՆՈՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրանիկ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 2020 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի մինչեւ 19:00-ն, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 5-րդ տեղամասում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

 

Այսպես, 2020 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից նույն քրեակատարողական հիմնարկի 5-րդ տեղամասի 542-րդ խցում խուզարկություն կատարելու ընթացքում խցում պահվող դատապարտյալներ Արմեն Մամիկոնյանը եւ Հրայր Հունանյանը դուրս են եկել խցից եւ սկսել են անկանոն տեղաշարժվել 5-րդ տեղամասի տարածքում՝ միեւնույն ժամանակ տեղամասում գտնվող մյուս դատապարտյալներին հորդորելով հարվածել խցերի դռներին եւ աղմուկ բարձրացնել:

Այդ ընթացքում Ա. Թովմասյանը, խուլիգանական գործողություններ կատարելու դիտավորությամբ, ՔԿՀ-ի աշխատանքը կազմալուծելու համար, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ընդունելի վարքագծի կանոնների նկատմամբ անթաքույց արհամարհանք եւ շրջապատին հակադրվելու ցանկություն դրսեւորելով, 5-րդ տեղամասի 537 խցի կերակրադռնից սկսել է տարբեր իրեր եւ առարկաներ նետել տեղամաս, այնուհետեւ սկսել է իր անձնական օգտագործման սավանի կտորները այրել եւ նետել տեղամաս:

Շուրջ մեկ ժամ շարունակ Անդրանիկ Թովմասյանը շարունակել է իր խուլիգանական գործողությունները, իրավիճակը ավելի սրելու նպատակով կատարել է նաեւ ինքնավնասում, եւ վերջինիս գործողությունների արդյունքում շուրջ մեկ ժամ տեւողությամբ խաթարվել է «Արմավիր» ՔԿՀ-ի բնականոն աշխատանքը:

Այսինքն՝ Անդրանիկ Թովմասյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով) հոդվածով:

Այս արարքի համար մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ Արմեն Մամիկոնյանը, որ նա, հանդիսանալով «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 2020 թվականի հունվարի 12-ին` ժամը 18:00-ի մինչեւ 19:00-ն, «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ տեղամասում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ Հրայր Հունանյանը, որին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 2020թ. հունվարի 12-ին` ժամը 18:00-ի մինչեւ 19:00-ն, «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ տեղամասում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության եւ արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգեւատրել է Հայրենիքի շքանշանով:

 

ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի շքանշանով պարգեւատրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը:

Նա պարգեւատրվել է Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության եւ արիության համար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության եւ արիության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը պարգեւատրել Հայրենիքի շքանշանով:

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունում քննություն է ընթանում Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում բացահայտումների մասով:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ տնօրենը՝ Ալեքսանդր Կիրակոսյանը, եւ հաշվապահը՝ Արտաշես Պապոյանը, 2009 թվականի մինչեւ 2020 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով վեց անձանց ձեւականորեն հրամանագրելով տարբեր հաստիքների, նրանց կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու գործառույթային պարտականությունները չկատարելու պայմաններում կանխիկ եւ հետագայում բանկային փոխանցումների եղանակով ստացել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարները, որից հետո ապօրինի անհատույց հափշտակել եւ յուրացրել են ընդհանուր շուրջ 10.600.000 դրամ: Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի  179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ (Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) եւ  314 հոդվածի 1-ին մասով՝ (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

 

 

ԱՎՏՈՎԹԱՐ Է ԵՂԵԼ

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 21:20-ին, ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը:




Լրահոս