Լուսանկարը՝ պաշտոնական համացանցից
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրերի բնակիչներին։ Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է` հայրենի հողին ամուր կառչելու վճռականությամբ։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնակամ կառույցը:
Իրինա Մալխասյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մալխասյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդված):
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնակամ կառույցը կարող է քանդվել հողամասի սեփականատիրոջ կողմից: Ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ դեպքերում գործատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Գրիշա Ահարոնյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման ու, օրենքով նախատեսված դեպքերում, պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում,
2) արտադրության ծավալների եւ (կամ) տնտեսական եւ (կամ) տեխնոլոգիական ու (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման դեպքում,
3) աշխատողի՝ զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում,
4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում,
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում,
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում,
7) աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով):
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու: