Վազգեն Մանուկյանը չի ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լուրեր էին տարածվել, թե ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ձերբակալվել է:

ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Մանուկյանը ԱԱԾ-ի կողմից չի ձերբակալվել: Նշենք, որ ԱԱԾ-ն դեռևս պաշտոնական տեղեկություն չի տարածել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր.

«Հայրենակիցնե՛ր, Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։

Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»:




Լրահոս