ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական շուկայում պակասուրդ չի առաջանա. «Ալեքս տեքստիլ»-ն անգամ մրցունակ է արտերկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը 6 ամսով արգելել է Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Այս որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից եւ այն կգործի վեց ամիս ժամկետով: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվի տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է: Այստեղ տեղին է նշել «Ալեքս տեքստիլ» -ի օրինակը, որը երկար տարիներ Հայաստանում գործում է:

Այս ընկերության արտադրանքը որակով ու ոճով չի զիջում օտարերկրյա հայտնի ապրանքանիշներին: Ավելին, կարող ենք արձանագրել, որ հայկական «Ալեքս տեքստիլ»-ի արտադրանքը մրցունակ է արտերկրի շուկաներում: Ասել է թե՝ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ եւ պիտակի վրա կարդալ՝ արտադրված է Հայաստանում: Եւ թուրքական ապրանքներին ոչ ասելով, հայ սպառողը պետք է գիտակցի, որ այդպես խթանում է տեղական արտադրությանը: Դա թույլ կտա տեղական արտադրությունը խթանել, տեղական շուկայում այդ ապրանքները շրջանառել։ Բնականաբար, այս ամենի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն, և բիզնեսը հարկեր կվճարի պետական բյուջե։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս