Մոսկվան ու Թեհրանը հոկտեմբերի 29-ին կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին Մոսկվա կայցելի հոկտեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արաղչիի այցի նպատակն է քննարկումներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախատեսված են այցելություններ նաև Երևան ու Բաքու:

Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:




Լրահոս