««WikiLeaks»-ի հրապարակումները վերջին ատյանի ճշմարտություններ չեն»:Վիկտոր Սողոմոնյան «zham.am»Երկրորդ նախագահը թեեւ որոշ վերապահումներով, բայց «WikiLeaks»-ի ճնշումներին սկսեց տեղի տալ: Հայտնի է, որ ծանրագույն մեղադրանքների հսկայական մի չափաբաժին էլ Ռ.Քոչարյանին է ուղղվել: Գնահատականներում, իհարկե, շտապել չարժե, քանի որ վերջին ատյանին հասնելուց առաջ երկրորդ նախագահին նախ առաջին ատյան պետք է հրավիրել գործընթացը փուլ առ փուլ անհրաժեշտ հիմնավորումներով եւ ամենայն մանրամասնությամբ կազմակերպելու համար: Բայց չարժե շտապել, քանի որ այն, ինչ անհավատալի էր թվում, արդեն իսկ իրականություն է դարձել, ու վերադարձի նախանշանների հետ միասին Ռ.Քոչարյանն անուղղակիորեն սկսել է ընդունել սեփական քաղաքական մեղքերը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ