![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/670x347px-Arc_de_Triomphe_1.jpg)
Փարիզի Հաղթանակի կամարի շրջակայքը տարհանվել է ռումբի մասին տեղեկատվության պատճառով, իրավապահ մարմինները ստուգում են անցկացնում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Ստացվել է ռումբի մասին հաղորդագրություն: Ոստիկանության աշխատակիցները տեղում են՝ բոլոր կասկածները վերացնելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը: