
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների չկատարումից:Դոնալդ Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի չպահպանման մասին հարցին:
Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ հակամարտությունը շարունակվում է շատ երկար տարիներ և հավելել. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ կան երկրներ, որոնք այդ ամենի մեջ են երկար ժամանակ: Այո, դա հիասթափեցնող է»:
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կկարգավորվի: