Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից բախումների մեջ ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելացվում է, որ Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունների հետ շփումների եւ շուտափույթ հրադադարի հասնելու եւ ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս համակարգում իրականացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքային խորհուրդն անկախության ճանաչման բանաձևն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում: Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
Մանրամասները՝ տեսանյութում: