ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր ԱԹՍ-ները գործարկվում են. Արտակ Դավթյանը՝ Սյունիքի մարզում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը հունիսի 8-ին ազատվել էր աշխատանիքից:

Իսկ արդեն հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ էր նշանակվել Արտակ Դավթյանը: Հավելենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Շուշան Ստեփանյանը հայտարարել էր, որ հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ:
ArmLur.am-ը զրուցել է Արտակ Դավթյանի հետ, պարզելու թե ինչ իրավիճակ է այս պահին Սյունիքի մարզում, արդյոք խուճապ կա հանրության շրջանում ու ինչ քայլեր են ձեռնարկում հայկական արտադրության ԱԹՍ-ների գործարկության հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս