Փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը չորեքշաբթի համարի շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը: Այս մասին հաղորդագրությունը և շապիկի լուսանկարը տեղադրվել են շաբաթաթերթի Twitter-ի էջում:
Ծաղրանկարին գրված է` «Էրդողանն անձնական կյանքում շատ զվարճալի է»:
Ծաղրանկարում կիսամերկ նախագահը բարձրացրել է կնոջ զգեստը՝ ասելով․ «Օ, ահա մարգարեն»։
Ծաղրանկարի հրապարակումը կատարվել է Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական հակամարտության ընթացքում:
Թուրքիայի նախագահի վարչակազմն արձագանքել է՝ ծաղրանկարն անվանելով նողկալի և պարկեշտությունից զուրկ։