Կեղծ փաստաթուղթն ու դատավորի որոշումը. նոր բացահայտում դատական համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Իրավիճակը հասել է այնտեղ, որ անգամ սնանկության գործերով կառավարչի անվամբ ձեռագիր գրառման եղանակով կազմել և ստորագրվել է կեղծ փաստաթուղթ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հրաչյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում քննվող թիվ ԵՇԴ/0624/02/10 քաղաքացիական գործով ներգրաված երրորդ անձ, կատարել է փաստաթղթի կեղծիք, այն է` 2019 թվականի մայիսի 7-ին քաղաքացիական գործով որպես երրորդ անձ ներգրաված Օլեսյա Վելիչկոյի սնանկության գործերով կառավարիչ Մուրադ Պետրոսյանի անվամբ ձեռագիր գրառման եղանակով կազմել և ստորագրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին հասցեագրված իրավունք վերապահող «Դիմում» վերտառությամբ փաստաթուղթն այն մասին, որ Մ.Պետրոսյանը չի կարող ներկայանալ այդ օրվա նշանակված դատական նիստին, խնդրում է նիստն անցկացնել իր բացակայությամբ, միաժամանակ հայտնելով, որ չի առարկում, որ քաղաքացիական գործը տեղափոխվի սնանկության դատարան: Հիշյալ կեղծ փաստաթուղթը նույն օրը քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի գրասենյակ, որի արդյունքում դիմումը դատարանի կողմից դարձել է քննարկման առարկա և նիստը անցկացվել է Մուրադ Պետրոսյանի բացակայությամբ:




Լրահոս