Իրանի ԱԳ փոխնախարարը մեկնել է Բաքու իրենց նախաձեռնած խաղաղության ծրագիրը ներկայացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Բաքու է մեկնել որպես հատուկ բանագնաց Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, այցի ընթացքում նախատեսված են քննարկումներ Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Արաղչին հայտնել է, որ կլինեն այցելություններ նաև տարածաշրջանի այն երկրներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև կոֆլիկտի հանգուցալուծմանը: Այցելությունների ժամանակ կներկայացվեն երկարատև խաղաղության հաստատման Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մանրամասները:




Լրահոս