Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Ներկայացնում ենք վերջին իրադարձությունները սահմանից: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում էր Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ «Սմերչ»կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին:
Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: