ՏՈՒԳԱՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ պատասխանատվության միջոց կիրառելու 87 որոշում է ընդունվել, տուգանքների ընդհանուր ծավալը կազմել է 230 մլն դրամ: Շաբոյանը նշեց, որ  նախորդ տարիներին նման որոշումների թիվը մոտ 30 էր, իսկ տուգանքները չէին գերազանցում 10-15 մլն դրամը: ՏՄՊՊՀ նախագահի հավաստմամբ` այդ որոշումների մեծ մասը դատարանում բողոքարկվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից: Շաբոյանը նշել է, որ շատ կարեւոր է դատական համակարգի դերը, դատավորները պետք է քաջատեղյակ լինեն մրցակցային դաշտի խնդիրներին: ՀԱՐՑ. Տուգանքներ, իհարկե, լինում են: Իսկ կա արդյո՞ք վերահսկողություն: Ի՞նչ վստահություն պետք է ունենալ, որ դրանք վճարվում են պետբյուջե: Հայտնի է, որ շատ տուգանքներ դատարաններում գործարարները «ջրում» են: ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլոր երկրներում էլ այդ հանձնաժողովները գործում են, հիմնականում այդ մոնոպոլ կառույցների դեմ պայքարի համար է, որոնք կարող են մեծ գումարներով, պետական չինովնիկների հովանավորության տակ փորձել շուկան իրենց ձեռքը վերցնել, դրա համար էլ այդ հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի այդ ազատ մրցակցությունն ապահովվի: Այդ հանձնաժողովը պետք է Հայաստանի համար, եւ եթե նրանք լավ աշխատեն, ապա լավ կլինի: Պետք է պայմաններ ստեղծեն, որ ազատ մրցակցություն լինի հանրապետությունում: Դա միջազգային նորմ է, բոլոր պետություններում գոյություն ունի, որտեղ պետության դերակատարությունն ավելի քիչ է, ավելի ազատ եւ անկախ գործունեություն են ծավալում: Բայց անպայման այդ տուգանքները պետական բյուջե են գնում: Իհարկե, պետք է այդ հանձնաժողովը պետությանը հաշվետու լինի եւ, բնականաբար, նրանց գործունեությունը պետք է վերահսկվի պետության եւ կառավարության կողմից:ՀՐԱՉՅԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահՊԱՏԱՍԽԱՆ. Այդ հանձնաժողովը ոչ միայն պատժիչ գործողություն պետք է դիտել, այլ նաեւ կանխարգելիչ: Ցավոք, ոչ միշտ է, որ տուգանքներն իրենց նպատակին են ծառայում, այսինքն` կանխարգելում են այն հիմնական խախտման հնարավորությունները, որին պետք է միտված լինեն: Այդ տեսակետից տուգանքը միայն բավարար չէ, այլ պետք է հետեւողական գործողություններ ձեռնարկել եւ կանխարգելիչ քայլեր իրականացնել: Խնդիրը շատ ավելի խորքային է, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի պատճառված վնասի վերականգնում տեղի ունենա, այլ ոչ թե պարզապես պատժենք խախտում թույլ տված անձին, ապա արդեն հայտնի է, որ այսօր պետական բյուջեի վերաբաշխման ֆունկցիան այն արդյունավետությունն իր մեջ չի պարունակում, որ կարողանա պատճառված վնասը վերականգնել գոնե անապահով սոցիալական խավերի համար: Բայց մյուս կողմից տուգանքը պետք է ծառայի վատ վարքագիծ դրսեւորած սուբյեկտին վերադաստիարակելու գործում, ինչն այսօր արդյունավետ չի գործում:ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ անդամ




Լրահոս