ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքն ով է, որ մենք գլուխներս կախենք. Քաջարանի քաղաքապետը կամավորների հետ առաջնագծում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին Սյունիքի մարզի Քաջարանի և Մեղրիի համայնքապետարանները հայտարարություններ էին տարածել, որում կոչ էին արել համայնքների բնակիչներին, որոնք ի զորու են զենք վերցնել, դիմել զինկոմիսարիատ։
«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։ Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն»,- նշված էր Քաջարանի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

ArmLur.am-ը զրուցել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ, որը վստահեցրեց, որ քաջարանցու, սյունեցու ոգին տեղն է:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս