ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեր են ներգրավվել Ճամբարակից, Մարտունիից. ինչ իրավիճակ է Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզում այս օրերին կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մարտին Պետրոսյանը. «Աշխատանքները շարունակվում են, ճիշտ է, բերքահավաքը, աշնանացանը մի քիչ հետ ընկավ՝ այս ամեն ինչով պայմանավորված»:

Մարզպետարանի աշխատակցի խոսքերով, աշխատանքները մոբիլիզացրել են եւ ներգրավել են հարեւան համայնքներից ուժեր, որոնք բեռնող, բեռնաթափող, կարտոֆիլ հավաքողներ են: Նրանք Ճամբարակից են, Մարտունիից եւ հավաքում են:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախնական հաշվարկներով նախատեսվում է հավաքել 35.000-40.000 տոննա կարտոֆիլ: Զրույցի ընթացքում մարզպետարանի աշխատակիցը մի խնդրի մասին բարձրաձայնեց՝ կարտոֆիլի իրացման: Պարզվում է, որ կարտոֆիլի գինն է ցածր, մասնագետի խոսքով՝ համարյա ինքնարժեքի չափ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս