![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/122937836_3814432598591187_1242630666454245274_o.jpg)
Այսօր թշնամին թիրախավորել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նմշանակության օբյեկտներ: Կան բազմաթիվ ավերածություններ:
Մայրաքաղաքում մի ամբողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ: