
Երեկ համացանցում մի հայտարարություն տարածվեց գործարար Սամվել Ալեքսանյանի անունից, որը քաղաքական խրատական բովանդակություն ուներ։ Ընդ որում, խոսքը ֆեյսբուքյան էջում տեղադրված մի գրառման մասին էր։
‘
ArmLur.am-ը փորձեց Սամվել Ալեքսանյանից պարզել՝ ինչու է հիմա որոշել նման ուղերձով հանդես գալ. «Աղջի′կ ջան, ես ո′չ ֆեյսբուքում կամ, ո′չ գրանցված եմ, ո′չ ստատուս գրել գիտեմ: Էս խառը օրերին ինձ խի՞ եք հիշել: Հազար գործ ունենք անելու»,- հայտարարեց Ս. Ալեքսանյանը: