Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատանը և բնակավայրերի ուղղությամբ հրթիռային հարվածներին:
Հարությունյանը, մասնավորապես, գրել է.
«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում՝ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին:
Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»: