Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքը, որը վնասվել էր էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:

«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը գործակալության հետ զրույցում:

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ այդ թվում Ստեփանակերտի ծննդատան շենքը։




Լրահոս