ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ առաջարկով է իրանցի բանագնացը գալու Հայաստան. որն է Իրանի նոր ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին կգա Երևան՝ իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը: Բաքվում այդ պլանի վերաբերյալ նրա արած հայտարարություններից, որոնք ներկայացրել են հենց իրանական լրատվամիջոցները, արդեն իսկ կարելի է կարծիք կազմել, թե որքանով կարելի է այն հավասարակշռված համարել՝ չհաշված նաև Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ նրա կողմից տրված գնահատականները:

Երեկ արդեն Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Բաքու էր մեկնել որպես հատուկ բանագնաց Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: Իռնա գործակալությունը հայտնել էր, որ այցի ընթացքում նախատեսված են քննարկումներ Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

IRNA լրատվական գործակալության լրագրող Հայալ Մուազինին  ArmLur.am-ի հետ զրույցում նկատում է, որ իրենց երկրի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակը բոլորովին այլ է լինելու: «Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի առաջարկը կներկայացվի նոր հարթակում ՝ Սոչիի և Աստանայի ձևաչափերի տեսքով: Այդ ձևաչափով քննարկումներին պետք է մասնակցեն Թուրքիան, Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը եւ Հայաստանը: Այդ մասին են վկայում արտագին գործերի նախարարությունների ղեկավարների ձևաչափով բանակցությունները», – նկատում է նա:

Հավելենք՝ Արաղչին հայտնել էր, որ կլինեն այցելություններ նաև տարածաշրջանի այն երկրներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև կոֆլիկտի հանգուցալուծմանը: Այցելությունների ժամանակ կներկայացվեն երկարատև խաղաղության հաստատման Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մանրամասները:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս