ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 383-ով՝ հասնելով 85 հազար 34-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 749-ով և հասել 53 հազար 257-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 27 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 392 հազար 660-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1272-ի, ևս 354 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 151 մարդ: Նկատենք, որ մարտ ամսից մինչև հիմա մեկ օրում արձանագրված մահերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է անցած մեկ օրում, երբ մահացել էր 29 մարդ:

Վերջին օրերի վարակվածության բարձր ցուցանիշն է պատճառը, որ ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից այս ուղղությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Իրականացվում են վերահսկողության գործառույթներ եւ ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում հետևել կանոններին եւ ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս