Երեկվանից ողջ համացանցը ողողված է հերոսաբար նահատակված ժամկետային զինծառայող, դերասան Գեւորգ Ջավաղյանի մահվան մասին լուրերով։ Գևորգը հանրությանը հայտնի էր «Ոսկե դպրոց» հումորային սիթքոմից։ Սիթքոմի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը, Գևորգի խաղընկերներ Գոշը արդեն հերոս Գեւորգի մասին Ինստագրամի իրենց էջերում գրառումներ են կատարել՝ նշելով․ «Գժվելու բան է, գժվելու»։
Իսկ ահա, նրա խաղընկերներից Մհեր Մխիթարյանը ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծում է, որ Գեւորգը հատկապես աչքի էր ընկնում իր համեստությամբ, խորությամբ եւ միեւնույն ժամանակ իր պարզությամբ։ Իսկ Գեւորգի քույրը՝ Սեդան, մեզ հետ զրույցում հիշում է հատկապես եղբոր հետ վերջին զրույցը, որտեղ նա քույրիկին խնդրել էր աղոթել ոչ միայն իր, այլև բոլոր քաջարի տղաների համար, ովքեր առանց աչք թարթելու իրենց կյանքն են նվիրում հայրենիքին։ Սեդան հիշում է, որ Գեւորգը մեծ ցանկություն ուներ հայտնի դերասան դառնալու, սիրում էր, որ միշտ իր մասին են խոսում, եւ այդպես էլ եղավ, դարձավ հայտնի։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան