«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը բաց նամակ է հղել ԵԽԽՎ-ին, որում մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 8-ին ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովն ընդունել է հոկտեմբերին լիագումար նիստում քննարկվելիք Հայաստանին վերաբերող հերթական բանաձեւի նախագիծը, որի տեքստն իր մեջ հայաստանյան հասարակության համար անընդունելի մի շարք դրույթներ է պարունակում եւ բացարձակապես չի արտահայտում Հայաստանում առկա մթնոլորտը: Հատկապես մտահոգիչ են 2008թ. մարտի 1-ի տասը դեռեւս չբացահայտված սպանությունների էջը փակված համարելու եւ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին անհիմն պնդումները»:
ՆԱՄԱԿ ԵԽԽՎ-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ