Նիս քաղաքում զինված հարձակման արդյունքում կին է գլխատվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտյան Նիսում գտնվող Նոտր Դամ տաճարում անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա: Կան զոհեր ու վիրավորներ: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9-ի սահմաններում։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում արմատական իսլամիստների նկատմամբ Էմանուել Մակրոնի քաղաքականության խստացման ֆոնին Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարիչներից մեկին գլխատելուց հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական Charlie Hebdo-ն հրապարակել է ծաղրանկար Թուրքիայի նախագագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին՝ Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների լարման ֆոնին։ Ծաղրանկարում կիսամերկ Էրդողանն է, նստած բազմոցին եւ խմում է զովացուցիչ ըմպելիք։ Ձեռքով բարձրացնում է աղախնի զգեստի փեշը։ Ծաղրանկարը մակագրված է հետեւյալ կերպ․ «Էրդողանը անձնական կյանքում շատ ծիծաղելի է»։