ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փոփոխություններ են կատարվել վիճակախաղերի մասին օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Վիճակախաղերի մասին» օրենքում իրականացված լրացումներն ու փոփոխությունները՝ անցյալ տարվա հոկտեմբերի 3-ի օրենքով եւ ՀՀ կառավարության այս սեպտեմբերի 17-ի որոշմամբ սահմանված:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն խաղասրահի միջոցով տոտալիզատոր կազմակերպման գործունեություն կարող է իրականացվել կրթական եւպատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում:

ՀՀ ֆինանսների նախարարության ծրջանառության մեջ դրած նախագծով սահմանվում է, որ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի առկայության դեպքում՝ կազմակերպիչները ներկայացնում են հայտարարագիր` վարչական սահմաններում գտնվելու եւ կրթական օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։

Նշված հայտարարագրերը լիազոր մարմինը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում կադաստրի կոմիտե` հեռավորության եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության եւ օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկություն կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:




Լրահոս