Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա՝ փորձելով մորթել նրանց, այս մասին հայտնում է figaro.fr-ը: Տղամարդու ձեռքին ատրճանակ է եղել: Վերջինս բղավել է «Ալլահ Աքբար»: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված տղամարդը գնդակահարվել է ոստիկանների կողմից:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Երեք մարդ սպանվել է, որոնցից մեկը՝ գլխատվել: