ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:
«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է Փաշինյանը:
Վարչապետը հեշթագով կոչ է արել ճանաչել Արցախը: