Իրավապաշտպանների պնդմամբ` Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների թիվը հասել է 217-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տվյալներով` Լեռնային Ղարաբաղում զոհված ևս 25 սիրիացի զինյալների մարմինները նախօրեին վերադարձվել են հայրենիք՝ հուղարկավորության նպատակով։ Դրանք Սիրիա են հասցվել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Հուր-Քիլիս անցակետով։

Կենտրոնի փորձագետների տվյալներով` վերջին մի քանի ժամերին հաստատվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին մասնակցող ևս 29 վարձկանների մահվան մասին տեղեկությունները։ «Այսպիսով սեպտեմբերի վերջից Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը հասել է 217-ի», -այս մասին հաղորդում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»։




Լրահոս