
Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտության սկզբից ավելի քան 140 հայ է լքել Թուրքիան, հայտարարել է Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը:
«Այսօր Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող 142 մարդ: Գիտեմ, որ քչերին է դա հետաքրքրում: Մենք պարտվում ենք: Մենք բոլորս պարտվում ենք, արյունահոսում ենք»,- գրել է Դանզիկյանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Այս ամսվա սկզբին Ստամբուլի պատմականորեն հայկական թաղամասերի մոտ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգայնական խմբավորումների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր տեղի ունեցան: Թուրքական սոցցանցերում վերջին շաբաթներին նույնպես հայերի նկատմամբ ատելության խոսքի ալիք է բարձրացրել, ինչ մեծացնում է մտավախությունները փոքրամասնությունների խմբերի նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների կապակցությամբ: