Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
«Առանձնակի վրդովմունք է առաջացնում եկեղեցու պատերի ներքո կատարված ցինիկ եւ դաժան հանցագործությունը: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքերի իրական համախմբում», – ասվում է Պուտինի հեռագրում:
Ռուսաստանի նախագահը հաստատել է հակաահաբեկչական գործունեության բոլոր ոլորտներում ֆրանսիացի եւ այլ օտարերկրյա գործընկերների հետ սերտորեն համագործակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը: