ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբ սկսվեց ղարաբաղյան առաջին հակամարտությունը, Խորհրդային Միության ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:
«Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, չկան պարզ լուծումներ, հանգույցը շատ բարդ է», խոսելով արցախյան պատերազմի մասին, ասել է Պուտինը, ՌԴ նախագահի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ղարաբաղում իրավիճակը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ առկա կլինի երկու կողմերի շահերի հավասարակշռությունը», – ասել է նա: