Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Հայոց բանակի համար քողարկող ցանցեր են գործում. այս գործին լծվել են թատրոնի մեներգիչները, տեխնիկական մասի աշխատողները, նվագախմբի անդամները:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանը ArmLur.am-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց՝ նկատելով, որ առաջին օրը բավականին բարդ է եղել. ոչ ոք չի իմացել ցանց գործելը եւ միայն հաջորդ օրվանից են հունի մեջ մտել ու սկսել արագ գործել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան