Աշխարհահռչակ հայերը շարունակում են աղաղակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամսից ավելին է ինչ համաշխարհային աստղերը շարունակում են աղաղկել Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող էթնիկ ոչնչացման Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրի մասին։ Արցախյան խնդրին է կրկին անդրադարձել դիզայներ Մայք Կոստելոն, ում գրառումը ողողված է ողջ համացանցում։ Ի դեպ դիզայները Հայաստանի ու Արցախի համար այս բարդ օրերին աջակցում է հայերին, եւ փնտրում է կիսով հայ եղբորը։
Նա հետեւորդներին խնդրում է օգնել գտնել հորն ու նրա առաջին կնոջ որդուն, որն ապրում է Գլենդելում։

«Հենց նոր ստացա կյանքիս ամենամեծ, ցնցող լուրը: Հայրս ասաց, որ ունեմ կիսով չափ հայ եղբայր` Հակոբ Կիրակոսյանը, ով Գլենդելում է ապրում: Ցավոք, նրանք չեն շփվել մշակութային տարբերությունների պատճառով` հայրս ռումինացի գնչու է, նրա նախկին կինը Մանուշակ Կիրակոսյանն է եղել: Նրանց ընտանիքները բաժանել են զույգին, քանի որ դա արգելված ամուսնություն է եղել: Խնդրում եմ, կիսվեք այս գրառմամբ, օգնեք գտնել եղբորս: Հույս ունեմ վերամիավորել հորս և իր՝ կորցրած որդուն և այնպես անել, որ մոռանան բոլոր տարաձայնությունները: Հայրս հիվանդ է և ուզում է տեսնել իր ավագ որդուն: Շնորհակալ եմ օգնության համար: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:
Մայքլը նաեւ սթորի բաժնում է հրապարակում արել եղբոր մասին եւ գրել․
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են օգնել գտնել եղբորս` Հակոբ Կիրակոսյանին: Հակոբը ծնվել է 1977 թվականին և ունի ամերիկյան անուն` Ռոբերտ: Նրա մայրն ունի քույր` Սիլվիան: Սա է ամբողջ ինֆորմացիան, որ հայտնի է մեզ»։

Նշենք, որ դիզայներն Արցախի պատերազմի առաջին օրերից սատարել է Հայաստանին եւ Արցախին: Նա հրապարակում էր արել, հետեւորդներին ներկայացրել իրավիճակը եւ խորհուրդ տվել չհետեւել իրեն, եթե համաձայն չեն իր հետ: Նա նաեւ Հայաստանի եռագույնով դիմակներ էր ներկայացրել, որոնք կարել էին իր հայ աշխատակիցները:
Մայքլը նշել էր, որ դիմակների վաճառքի հասույթը կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Իսկ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ Նա հետեւում է դրանց եւ պարբերաբար հրապարակումներ անում։
Այս անգամ շանսոնյեի դուստը կիսվել է տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանի նկարով, որն ուղեկցվում է, -«Ձեր չեզոքությունը սպանում է մեզ» գրությամբ։
«Գործելու ժամանակն է»,- հրապարակումն անգլերենով մեկնաբանել է Սեդա Ազնավուրը։

Իսկ, ահա Ռուսաստաբնակ շոումեն, դերասան Միշա Գալուստյանը, անդրադառնալով Ստեփանակերտի ծննդատան երեկվա հրթիռակոծությանը գրել է․
«Անգամ հրթիռակոծության ժամանակ հայ բժիշկները կյանքեր են փրկում: Սարսափելի է, ցավալի է այս ամենը տեսնել: Ինչպե՞ս կարելի է հարվածել ծննդատանը»,- գրել է նա:
Մեկնաբանություններում Միշան պատասխանել է նաև հետևորդների մի քանի հարցերի:
Միխայիլը նշել է, որ հայերը միշտ ապրել են ու կապրեն Արցախում: Օգտատերերից մեկը Միշային խորհուրդ է տվել գալ Հայաստան ու օգնել, ոչ թե հրապարակում անել Ինստագրամում:
Ի պատասխան` Միշան գրել է. «Ես օգնում եմ, աշխարհի բոլոր հայերն են օգնում: Եթե պետք եղավ, նաև կգնամ: Շնորհակալ եմ խորհրդի համար»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս