Տարիների ընթացքում մի քանի տասնյակ դոկտորական եւ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանվել խորհրդում՝ մեկը մյուսից թույլ, գիտությանը ոչ արժանի որակով: Խորհրդի տված գիտական արտադրանքը ոչ այլ ինչ է, քան նպատակային վերաբերմունք անհատի նկատմամբ: Խորհուրդը, դժբախտաբար, գործել եւ գործում է խորհրդային տարիների ոճով եւ սկզբունքով, բայց ոչ այն ժամանակվա պատասխանատվությամբ: Այն է՝ ատենախոսը ով է, ում բարեկամն է, որ մեծահարուստի որդին է, ինչքան է վճարել, ով է գրել նրա ատենախոսությունը եւ այլն: Նման փաստերը հնարովի եւ շինծու չեն: Այդ հարցերի պատասխանները կարելի է տեսնել եւ զգալ պաշտպանության նիստերի ժամանակ խորհրդի անդամների վերաբերմունքից ու ելույթներից: Պաշտպանված աշխատանքներին ծանոթանալը լիովին հաստատում է ասվածը:Վերջերս իմ կողմից գրախոսվել, ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, Երեւանի պետական կոնսերվատորիա, ԳԱԱ նախագահին եւ ԲՈՀ-ի նախագահին է ուղարկվել Ձեր խորհրդում պաշտպանված երկու ատենախոսություն: Ցավալին այն է, որ նշված օղակներում պաշտոնյաները չփորձեցին պատասխանել կամ անդրադառնալ այդ ատենախոսություններին: Բարեբախտաբար, մամուլն իր քննադատական հոդվածներով ընթերցողներին ճանաչելի դարձրեց այդ թեկնածուական ատենախոսությունների անորակության մասին, որոնք պաշտպանվել են նույն խորհրդում եւ հաստատվել ԲՈՀ-ում: Խոսքը Գուրգեն Բավեյանի «Հայկական ազգային օպերաներում վոկալ դերերգերի առանձնահատկությունները (Ա.Տիգրանյանի «Անուշ» եւ Ալ.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաների օրինակով)» եւ Արմեն Արմենակյանի «Ավետիք Իսահակյանի պոեզիան վոկալ երաժշտության մեջ» թեմաներով ատենախոսությունների մասին է, որոնք խիստ կերպով քննադատվել են մամուլում («Ժողովուրդ», 15-ը հուլիսի, 2011թ. եւ 30-ը հունիսի, 2011թ.):Ազնիվ գործելակերպը հարգանքի ու պատվի է արժանի: Փորձե՛ք գործել այդ սկզբունքով: Իսկ գիտական աշխարհի անտարբերությունը զայրացնող ու ցնցող է: Ես գիտեմ, որ ճիշտ խոսքը Ձեր ականջին հաճելի չէ: Բայց քանի որ առաջինն եմ դուրս եկել Ձեր խորհրդի եւ նրա կազմում գտնվող որոշ կաշառակերների ու կեղծարարների դեմ, ուստի նրանք կպատժվեն միայն օրենքով:Ձեր խորհուրդը նման է կանաչիների այն խառը կապոցին, որից անաղարտության հոտ չի գալիս: Ձեր խորհրդի անսկզբունքայնության, կեղծիքի ու խարդախությունների պատճառով ես կորցրել եմ իմ առողջությունը, տուժել ֆինանսապես եւ բարոյապես: Իսկ այդ ամենի պատճառը Ձեր խորհրդի այն տգետներն ու խարդախներն են, որոնց խորհուրդը եւ Արվեստի ինստիտուտի տնօրինությունն իրենց հովանավորության տակ են վերցրել: Իմ հարցում Ձեր խորհրդի անդամներն են մեղավոր, քանի որ չեն փորձում ազատվել գառան դիմակով գայլերից: Սուտն ու դավաճանությունը կործանելու են նրանց: Դավաճանությունների, դավադրությունների, կեղծիքների հարցում միշտ կնոջ մատը խառն է: Արվեստի ինստիտուտում այդ դերն իր վրա է վերցրել Աննա Ասատրյանը: Բայց նա պետք է հասկանա, որ այս կյանքում ոչինչ անպատասխան չի մնում:Իմ բողոքը պետք է պատասխան ունենա. ես պահանջում եմ այդ պատասխանը Ձեր խորհրդից:Շնորհալի մարդիկ նույնիսկ բանտում են արարում, ներկայացում բեմադրում, կտավներ ստեղծում: Երգիչը, նկարիչը, դերասանը բանակում ծառայելուն զուգահեռ կարող են նաեւ ստեղծագործել: Ձեր խորհրդում պաշտպանում են նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ընտրած թեմային չեն տիրապետում, չեն պատկերացնում, որ ատենախոսություն գրելուց առաջ պետք է կարդան, ճանաչեն եւ տիրապետեն այդ ոլորտի խնդիրներին, գրված եւ նույնիսկ չուսումնասիրված հարցերին, կիրառեն ժամանակի պահանջները:Ապաշնորհ մարդն իրավունք չունի Արվեստի ինստիտուտում չորս պաշտոն զբաղեցնել ու միեւնույն ժամանակ ատենախոսությունների գիտական ղեկավար դառնալ: Խոսքն Աննա Ասատրյանի մասին է, ով հանրապետական մամուլում ճանաչվել է որպես գրագող: Բոլորին խաբել եւ շարունակում է այսօր եւս խաբել: Փորձե՛ք ուղղել տարիների Ձեր սխալները, իսկ ես կշարունակեմ քանդել Ձեր մեղքերի կծիկը:Սովորե՛ք գործել ազնիվ եւ ընդունե՛ք ճշմարտությունը: Կեղծ սկզբունքայնությունը կործանարար է: Հիշե՛ք՝ արդարությունն ուշացած, բայց գալիս է: Հարգանքներով՝ բանասիրական գիտությունների թեկնածու, արվեստաբան, քննադատ եւ հրապարակախոս ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 016 ԽՈՐՀՐԴԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ