Երևան է հասել ԱՀԿ-ի գնած մարդասիրական օգնությունը, որն իր մեջ ներառում է վնասվածքների և հետվիրահատական խնամքի համար նախատեսված դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
Առողջապահական հաստատությունների կարիքների հիման վրա ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն է տրամադրել շտապօգնության համար նախատեսված հավաքածուները։